Սաշա Պուտրյա
Սաշա Պուտրյա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1977 |
Ծննդավայր | Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 24, 1989 (11 տարեկան) |
Մահվան վայր | Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ալեքսանդրա (Սաշա) Եվգենիի Պուտրյա (ուկրաիներեն՝ Путря Олександра Євгеніївна, դեկտեմբերի 2, 1977, Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 1989, Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երիտասարդ նկարչուհի։ Իր կարճ կյանքի ընթացքում ստեղծել է 2279 աշխատանք՝ ծաղրանկարներով և բանաստեղծություններով 46 ալբոմ, քանդակադրոշմներ, ասեղնագործվածքներ, փափուկ խաղալիքներ, ուլունքահատիկների զարդեր։
Կատարել է տեխնիկական գծագրեր, որոնք ըստ նրա, կարող են օգնել մեծահասակներին հասնել Լուսին և կատարել աստֆալտային ծածկումներ՝ առանց ճաքերի։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրա Պուտրյան ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 2-ին նկարիչ Եվգենի Պուտրյայի և երաժշտական ուսումնարանի ուսուցչուհի Վիկտորյա Պուտրյայի ընտանիքում։ Մանկապարտեզում Սաշան չի սովորել, նկարիչ-հայրը նախապատվությունը տալիս էր տնային դաստիարակությանը[1], թեև ի սկզբանե հատուկ նշանակություն չէին տալիս աղջկա հետաքրքրություններին։ Փոքր տարիքից Ալեքսանդրան տարվել է Հնդկաստանի մշակույթով[2]։
Ալեքսանդրա Պուտրյան առաջին գեղարվեստական աշխատանքները սկսել է նկարել 3 տարեկանում։
5 տարեկանում Ալեքսանդրայի մոտ ախտորոշվել է լեյկեմիա[3]։ Մահացել է 11 տարեկանում։
Մահից հետո Սաշա Պուտրյայի նկարները ցուցադրվել են ավելի քան 50 երկրներում։
Պարգևներ (հետմահու)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստոս Փրկչի ոսկե մեդալ (1998 թ.),
- Սուրբ Նիկողայոս Զմյուռնիացու «Երկրի վրա բարության զարգացման» շքանշան (2000 թ.),
- «Քրիստոս Ամենազորի» հին սրբապատկեր (2001 թ.),
- Համահնդկացիական մանկական «Ներու Բալ Սամիթի» - «Կալասարի մրցանակ» ազգային մրցանակ (2001 թ.)։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989-2005 թվականներին աշխարհի 10 երկրներում տեղի է ունեցել Սաշա Պուտրիի 112 անհատական ցուցահանդես,
- Ավստրիայում Սաշայի նկարով փոստային ծրար և դրոշմակ է թողարկվել։ Լույս է տեսել նաև նրա նկարների շարքը,
- Սաշայի մասին նկարահանվել է 5 վավերագրական և փաստագրական ֆիլմ,
- Մանկապարտեզում, որտեղ հաճախել էր աղջիկը, գործում է Սաշա Պուտրյայի թանգարանը, իսկ պատին կա հուշատախտակ,
- Պոլտավայում գործում է Սաշա Պուտրյայի անվան մանկական գեղարվեստական պատկերասրահ։ Տաղանդավոր երեխաների աջակցության և պաշտպանության հիմնադրամի հովանու ներքո պատկերասրահում անցկացվում են երեխաների նկարների մրցույթներ։ 2005 թվականից այս մրցույթները դարձել են միջազգային։ Քաղաքում կա նաև Սաշա Պուտրյայի անվան փողոց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Костомарова, Олена (2 грудня 2014). «Маленькая звёздочка. История художницы-вундеркинда Саши Путри» ((ռուս.)). Аргументи і факти. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 12 квітня 2015-ին.
{{cite web}}
: Unknown parameter|мертвий-url=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Волкова, Анна (11 жовтня 2000). «Шесть лет из отведенных ей судьбой одиннадцати саша путря боролась с лейкемией, не переставая создавать шедевры» ((ռուս.)). Факти. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 12 квітня 2015-ին.
{{cite web}}
: Unknown parameter|мертвий-url=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «История девочки-художницы Саши Путри». AdMe. 3 грудня 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 12 березня 2015-ին.
{{cite web}}
: Unknown parameter|мертвий-url=
ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Евгений Путря. Слово о доченьке
- О. Д. Пискарева, В. У. Келехсаев. Встреча с Сашенькой
- Выставка «Рисунки одной короткой жизни» в Центре-Музее имени Н. К. Рериха (27.12.2007)
- Статья о Саше и её творчество на сайте Благотворительного фонда имени Е. И. Рерих (раздел «Дети Новой Эпохи»)
- История Саши
- Зал Саши Путри в Полтавской галерее искусств(չաշխատող հղում)
- Сайт о Саше Путре